EULA

 Բարի գալուստ, Life'sMinder-ին վերաբերյալ փաստաթուղթ, որտեղ գրառված են բոլոր կանոնները վերաբերյալ նախագծին: Մեր նախագիծը ունի մի շարք կանոններ, որոնց չպահպանելու ու խախտելու դեպքում Life'sMinder-ը ունի բոլոր իրավասությունները ենթարկելու ձեզ պատասխանատվության դեպի մեզ: Կանոնները հետևյալն են ՝


1. Չօգտագործե՛լ Life'sMinder-ին և իր ենթակա պրոյեկտների մատերիալները ձեր էջում առանձ մեր կրեդենտիալները (օրիգինալի հղումը, նշումը կոնկրետ այն հատվածում որտեղ շոշափվում է մեր մատերիալը) նշելու, ոչ լեգիտիմ և անօրինական գործողությունների/նախագծերի իրագործման, մոդիֆիկացված տարբերակները ձեր հոգեբանական պահանջները լրացնելու, և այլ նպատակներով:


2. Չուղղե՛լ վիրավորական, վատաբանական, նվաստացուցիչ և հակատրամադրական արտահայտություններ, կարծիքներ, որոնք չունեն հիմնավորում, կամ էլ այդ հիմնավորումը չի հանդիսանում լուրջ արգումենտ մեզ դիտավորյալ վիրավորելու և վատաբանելու համար: Ուղղելու դեպքում դուք պարտավոր եք ներկայացնել ձեր բոլոր փաստերը, հիմնավորումները, պատճառաբանությունը այդպիսի արտահայտությունների համար: Ձեր բացասական կարծիքը ոչ մի կերպ չի վնասում մեր հեղինակությանը, այլ միայն պարզ ապացուցում է ձեր ձգտումը դեպի մեզ վատաբանելու: Եթե դուք անցնեք կոնկրետ անձերին, այսինքն ՝ վիրավորեք Life'sMinder նախագծի աշխատակազմին, կոնկրետ վիրավորանքներ կամ հայհոյանքներ ուղղեք դեպի հեղինակներին / աշխատակազմին, դուք կպատժվե՛ք օրենքի ամբողջ խստությամբ:


3. Չկատարե՛լ սպամ նախագծի բոլոր պաշտոնական էջերում (YouTube, Instagram և այլն), չինքնագովազդե՛լ կամ չագիտացնե՛լ որևէ մեկին կատարել ձեզ շահեկան գործողություններ մեր նախագծին վերաբերյալ, կամ մեր պաշտոնական էջերի սահմաններում: 


4. Ձեր բոլոր արտահայտություններում լինե՛լ կորրեկտ, ձեր ցանկացած կարծիքի արտահայտման միջոցներում (մեկնաբանություններ, անձնական նամակներ կամ DM - Direct Messages, ) բացառել հայհոյանքների, փողոցային լեքսիկոնի, սպառնալիքների և պրովոկացիոն նյութերի, կամ հարցերի առկայությունը:


Պահպանեք այս կանոնները խստությամբ, եթե դուք այցելել եք Life'sMinder -ին վերաբերվող ցանկացած ռեսուրս: