Հումանիտար աղջիկը

Այս ոչ բարով տեսակը ինձ այդքան էլ դուր չի գալիս այն առումով, որ ապրում են օդերով, համարում են գեղարվեստական ժանրի չխմած գրքերը որպես պատարագ իրենց ողջ մնացյալ կյանքում, և չեն գնահատում լիքը արժեքներ, որոնք պետք է հասկանալ...

Այդպիսի մի վառ օրինակի հետ ես առընչվել եմ. սկզբում ինչ-որ շփում կար, հաճելի, ես ինձ բավականին շոյված էի զգում որ դուրս էի եկել իմ փոքր ու մի քանի հոգուց կազմված շրջապատից և դա ինձ երջանկացնում էր։

Հետո, երբ կատարվեցին բոլոր հիմար դեպքերը, ես սկսեցի զգալ թե ոնց է նա կամաց-կամաց սկսում ինձանից հեռվանալ, հեռավորություն պահել ու ընկեր գտնել իրա նմանների շրջանակներում, ու ինքը գտավ։

Ցավոք սրտի, ես այնքան ներողամիտ եմ, որ ես անգամ դավաճանին կներեմ իրա արարքի համար... բայց ես անպատիժ չեմ թողնում։ Հետո կասեմ թե ինչու... Ես ու ինքը բավականին տարբեր ենք. ինքը "մեծ աղջիկ է" (միայն տարիքով), առաջնորդվում է ցնցոտված ու հիմար գաղափարներով (սուտի լիբերալիզմ, հումանիտարիատի լրիվ աջակցություն, իբր-հոգեբանական անձ, և իհարկե, նորմալ արժեհամակարգի լրիվ սխալ ընկալում), բայց լավ մարդ է, ես իրանից վատ ոչ մի բան չեմ նկատել: Ինձ ապշեցրեց այն փաստը, որ ինքը ավելի շատ նախընտրում է գրոտեսկային ընկերներին. ես իրենցից էլ տեսնում եմ որ իրանք որպես ընկեր իդեալական զրո են, բայց փուչ ֆլակոնները միշտ էլ շատանում են, մանավանդ մարզային համայնքներում։

Ես դա թեթև տարա, բայց ինձ խորքային վիրավորեց այն փաստը, որ բացի միրաժային "ընկերներից", նա նաև իր ճանապարհից ցրում է այն բոլոր մարդկանց, ովքեր այդպիսի լղոզված կյանքով չեն ապրում ու նմանատիպ մտածելակերպ չունեն։ " Ես մարդկանցից շուտ եմ հոգնում " արտահայտությունը որը նա ինձ մի անգամ ասեց, իրեն հակասող ակնարկ հանդիսացավ, քանի որ ես հետո ժամանակի ընթացքում տեսա լիքը մարդկանց ում ինքը իրականում ռեալ է տեսնում ու հետները ինչ-որ մի էշություն անում է։

Ես ինձ զգացի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի "Փոքրիկ Իշխանի" պես. այդ աղջիկը ինչ-որ չափորոշումներով դարձել էր անգամ իմ աննման վարդը, ճիշտ է ես այն չէի խնամում, որովհետև վիրտուալ դա չես անի, բայց հետո, ժամանակի ընթացքում, նա մի ակնթարթում հավասարվեց իր նման բյուրավոր վարդերի հետ որոնք իրենից ոչնչով չեն տարբերվում... Այդ վարդերն էլ մարզային համայքներից եկացող հումանիտար աղջիկներն են, որոնք ցավոք սրտի, մարդ չեն դառնա...

Երևի ինքը ինձ իրականում էլ չի տեսել դրա համար է սկզբունքներով խառնակում շփվան երուզեռները, բայց ափսոս որ ես մարդասեր եմ ու ամեն մեկին գնահատում եմ առաջնահերթ որպես մարդ։ Միայն դա բավական է ինքս ինձ ատելու համար... Դե հա, ես գիտեմ որ երբ ես կսատկեմ մի օր, ինքը դժվար գա իմ հոգեհացին, ու անգամ թեկուզ հետաքրքրվի թե ես հլը ողջ եմ թե արդեն մահկանացուն կնքելու եզրագծին։ Ինչևէ...

Հիմա ես ինձ սպլին եմ զգում ընդհանրապես մարդկանց շրջապատում. որպես մի անցողիկ միջանկյալություն որի մեռնելուց հետո ոչինչ այս աշխարհում չի փոխվի։ Ընդհանրապես, ոչինչ... Ու ես դա ուղղելու համար իմ ԼՄԴ-ում սկսում եմ նոր Այբ-Ֆե հաղորդաշարը, որտեղ այդ աղջիկը, հուսով եմ, կտեսնի, կզգա, ու մինչև հոգու խորքը կգիտակցի իմ դարդերի, իմ ասածների, վերաբերմունքի, մտածողության և ընդհանրապես, իմ ու այս կյանքի արժեքը...

Եթե ինքը կարդում ա այս փոստը, ապա թող իմանա. երբ որ ինքը հասկանա այսքանը, ես արդեն վաղուց շանթարգելիս վրա բույն հյուսած արագիլի մասին երգը կերգեմ (https://youtu.be/hib93GSr4fI):

Շնորհակալություն ուշադրության համար...


Comments