Սուտի ընկերնե՞ր

Հա, ես տարբեր իրավիճակներում մնում եմ ուղղակի ապուշացած այն առումով, որ մարդիկ հիմնականում միատարր են: Այս կողմնորոշման արդյունքում ես իհարկե ունեմ ընդամենը մի արդշին ընկեր (քրտնաջան աշխատանքի արդյունքում), և իրանցից մի երկու անգամ շատ ընկերներ որոնց էդքան էլ ընկեր չեմ կարողանում համարել:

Աբսուրդի արդյունքում միշտ էլ այսպես է լինում այս պրոեկտի հեղինակի հետ :D

Ո՞նց համարեմ ընկեր ես այն մարդուն, ով ինձ հաճախ ա տեսնում, ու իմ դեմքը մինչ օրս հազիվ տեղն ա բերում մոտ մի 30 րոպեյից հետո, ու էնքանաոր ինձանից աշխատում ա խուսափի, մինչդեռ տեղ ա տալիս մարդուն ում կյանքում ռեալ չի տեսել, և կիլոմետրերով հեռու է այդ մարդուց: Կամ էլ ոնց ընկեր համարեմ այն մարդուն ով սկզբում ինչ-որ չափով հետաքրքրություն էր տածում իմ հանդեպ (չեմ հավատում դրան, բայց դե), հետո էլ պարզելով որ ես չափազանց նորմալ մարդ եմ, ինձ փոխանցում ա "ես մարդկանցից հոգնում եմ" արտահայտությունը որպես հուշում նրան, որ հումանիտարիատների հետ ես չպետք է շփվեմ չգիտես խի:

Իմ մոտիկ ընկերների շրջապատը բավականին ավելի նեղ է քան զուտ ընկերականը, ու անգամ մոտիկ ընկերներս իմ գաղտնիքներից շատ շատերը չգիտեն, որդեղից իմանա նաև իմ մնացած ընկերությունը:

Ժամանակը բուժում ա վերքերը, այո՛, բայց կոնկրետ ինձ ու ինձ նման մարդկանց շատ հաճախ ցույց ա տալիս որ իսկական ընկեր պայմանական հիսունից քիչ ես ունենալու հաստատ, ու թեկուզ մի հազար ընկեր ունենաս, կամ միլիոն, մեկ է… սատկես էլ քո շիրիմին գալու են քո հարազատները և իրական ընկերները:

Իսկ մնացածը անգամ քո անունը չեն հիշի ու հոգեհացիդ հազիվ թե գան…

Ահա թե ինչ ես սովորեցի այս տաս տարուց ավել ժամանակահատվածում:

Comments